Նորություններ

Այբբենարան

Կրթական 2018-04-17

Նոր Հաճնի երրորդ դպրոցի դահլիճը լի էր բազմաթիվ հանդիսականներով,ովքեր եկել էին մասնակցելու I <<Բ>> դասարանի` դասվար Գ. Ջոմարդյանի և նրա սաների, այբբենարանի ավարտական հանդեսին։ Տոնական հանդեսի ընթացքում առաջին դասարանցիները ասմունքի, բեմականացումների, երգերի միջոցով ներկայացրեցին հայոց գրերի ստեղծման պատմությունը, այն կարևոր դերակատարությունը, որ հայ գիրն ու գրականությունն ունեցել են հայապահպանման գործում։ Հնչեցին խոսքեր՝ նվիրված հայրենիքին, ուսուցչին, մորը, մայրենի լեզվին։ Երդվեցին անաղարտ պահել մայրենին և խոսել ճիշտ հայերենով։ Միջոցառման վերջում հնչեցին շնորհավորանքի և երախտագիտության խոսքեր թե՛ ծնողների, թե՛ ուսուցիչների կողմից։

Կոտայք, ք. Նոր Հաճնի թիվ 3 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: