Նորություններ

ՙԳիտե՞ս արդյոք՚ ինտելեկտուալ խաղը` Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցում

Կրթական 2018-04-16

Երկրորդ տարին է, ինչ Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցում Աշակերտական Խորհուրդը նախաձեռնում ու անց է կացնում «Գիտե՞ս արդյոք» ինտելեկտուալ խաղը: Այս տարի խաղը նվիրվում է I հանրապետության 100-ամյակին և մայիսյան հերոսամարտերին: Խաղն անց է կացվում երեք փուլով: Առաջին փուլին մասնակցում են V-IX դասարաններից ձևավորված թիմերը: Առաջին փուլի թեման ՀՀ մարզերն էին, որն անցկացվեց երկու օրում: Վիճակահանությամբ էր կատարվել մարզերի ընտրությունը, ինչպես նաև թիմերի խաղալու օրերն ու հերթականությունը: Յուրաքանչյուր թիմ խաղն սկսելուց առաջ իր մարզը համապատասխան գույնով ներկում էր ՀՀ ուրվագծային քարտեզի վրա: Խաղը վարում էին ԱԽ անդամներ, որոնք յուրաքանչյուր թիմի համար նախապատրաստել էին 10 հարց: Միավորները հաշվում էր հաշվիչ հանձնախումբը, որի կազմում նույնպես ԱԽ-ի անդամներն էին: Խաղի առաջին փուլն անցկացվեց երկու օրում: Յուրաքանչյուր օր խաղերն ընդմիջվում էին երաժշտական դադարներով: Առաջին փուլի խաղի ավարտին ստացվեց ՀՀ քաղաքական քարտեզը: Կիսաեզրափակիչ անցան չորս առավել միավորներ հավաքած թիմերը: Երկրորդ փուլի խաղի թեման լինելու է «Երևանը»:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: