Նորություններ

Մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը

Կրթական 2018-04-16

Մարտի 8-ը Հայաստանում ընդունված մասսայական տոներից մեկն է: Իսկ Հայաստանում մարտ ամսվա 8-րդ օրը տոն դարձնելով չեն սահմանափակվում: Դե, ամեն ազգ, ամեն ժողովուրդ, ամեն հասարակություն ինքն է ընտրում որևէ բան տոնելու իր ձեւը: Իսկ Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի 7-րդ «ա» դասարանի աշակերտները հենց իրենք էին ընտրել տոնը նշելու իրենց ձևը: Աշակերտները մեկ ամիս շարունակ շնորհավորանքի խոսքերով էին ողողում դասարանը, դասապրոցեսը վերածելով գարնանային տրամադրության: Բնությունը կնոջն է պարգևել մայրանալու մեծագույն շնորհը, որը հնարավորություն է տալիս մեզ՝ շրջապատող աշխարհում անընդհատ առնչվել աստվածային արարման բերկրանքին: Աշակերտները դպրոցի սրահում անակնկալ ֆլեշմոբ էին կազմակերպել, հնչեցին շնորհավորանքի, շնորհակալական խոսքեր, երգեր, իսկ ուսուցիչներին անակնկալը անչափ հուզել էր: Սիրելի ուսուցիչներ թող Ձեր սրտի ջերմությունը, կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը լինեն հավերժ Ձեզ ուղեկից: Շնորհավորում ենք բոլորիդ, եղեք երջանիկ, քանի որ բոլորդ ունեք դրա իրավունքը: Սիրով 7-րդ «ա» դասարան

Լոռի, ք. Վանաձորի թիվ 23 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: