Նորություններ

<<ՄԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ>>

Կրթական 2018-04-16

Յուրաքանչյուր խելամիտ երեխա պիտի ճանաչի ու սիրի իր մարմինը, քանզի առողջ մարմնում է առողջ հոգին: Իսկ ճանաչելու համար հարկավոր է նախ իմանալ օրգանիզմը կազմող օրգան համակարգերի տեղը, դերն ու նշանակաությունը, հիգիենայի ու ճիշտ սննդակարգի կանոնները: Այս ամենին էր միտված բաց –դաս <<Մեր առողջությունը>> <<Ես և շրջակա աշխարհը>> առարկայի շրջանակներում, որն անցկացվեց Արթիկի N 5 հիմնական դպրոցի IIIբ դասարանում:Ուսուցչուհի Օ.Թորոսյանը կարողացել էր լիարժեք ուսուցման միջոցով ստանալ ակտիվ ու հագեցած դաս: Թեև համագործակցային խմբերում աշակերտները ջանք չէին խնայում իրենց իմացությունն արտահայտելու և միավոր վաստակելու, յուրաքանչյուրն արժանի էր գովեստի, բայց առողջ մրցակցության հավասար պայմաններում հաղթեց գիտելիքը:

Շիրակ, ք. Արթիկի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: