Նորություններ

Մեր Լյուլիչան

Կրթական 2018-04-16

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի Չինական կենտրոնն այսօր վերածվել էր Պեկինի հայտնի Լյուլիչա փողոցի, որը նկարիչների, բանաստեղծների, գեղագիրների հանդիպման ավանդական վայր է։ Այսօր այս կենտրոնում հավաքվել էին Թիվ 1-ի պատանի նկարիչները, որոնք թղթին էին հանձնում իրենց երևակայության մեջ ծնված Չինաստանն ու չինական գույները։ Սրահում ներկա ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, նկարչուհի Սուսաննա Մկրտչյանը և Գյումրու արվեստների ակադեմիայի Արևելքի մշակույթի դասախոս, արվեստաբան Գայանե Պապիկյանը։ Տիկին Մկրտչյանը ընդհանուր գծերով ներկայացրեց չինական նկարչության առանձնահատկությունները , գունային լուծումները, մանրանկարչության փիլիսոփայությունը։ Արվեստաբան Գ. Պապիկյանը, տեսնելով աշակերտների ոգևորվածությունը, խոստացավ չինական մշակույթի մասին դասախոսությունների շարքով հանդես գալ՝ հիմնավորելով, որ ճանաչելուց հետո ավելի հեշտ կլինի թղթին հանձնել մտքում եղածը։ Աշխատանքներն ավարտելուց հետո կգնահատվեն նկարները, հաղթողները կպարգևատրվեն, իսկ բոլոր նկարները կցուցադրվեն դպրոցի բացօթյա պատկերասրահում։

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: