Նորություններ

Շախմատային նվաճումներ

Կրթական 2018-04-16

<<Գյումրու թիվ 5 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի երրորդ դասարանի աշակերտներ Մարիանա Ասատրյանը և Հովհաննես Սարգսյանը 2018թ. մարտի 12-ին մասնակցելով կրտսեր դպրոցականների միջև անցկացված Գյումրու <<Շախմատի միջդպրոցական մրցումներին>>՝ գրավեցին առաջին և երրորդ պատվավոր տեղերը: Դպրոցի տնօրինության կողմից խրախուսական պատվոգրերով պարգևատրվեցին և՛ հաղթող աշակերտները, և՛ ուսուցչուհի Օհաննա Ռաֆայելյանը, ով իր հետևողական և եռանդուն աշխատանքի շնորհիվ կարողանում է իր սաների մեջ սերմանել հետաքրքրություն և սեր <<Շախմատ>> առարկայի հանդեպ:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: