Նորություններ

Հայրենասիրական երգերի գրական-երաժշտական ցերեկույթ

Կրթական 2018-04-16

Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն ժողովուրդ պետք է ունենան ձեռքին` իր ճամփան անմոլոր գնալու համար: 30 տարի առաջ 1988թ. փետրվարին Արցախը մտավ երկար ու ծանր պայքարի փուլ: Սկիզբ առած արցախահայության ազատագրական պայքարն իր նշանակությամբ դարակազմիկ իրադարձություն էր հայ ժողովրդի բազմադարյա պատմության մեջ: Ջրվեժի միջնակարգ դպրոցում 2018թ. ապրիլի 10-ին կազմակերպվել էր միջոցառում` նվիրված արցախյան շարժման 30 ամյակին: Միջոցառումը գրական-երաժշտական ցերեկույթ էր, որին մասնակից աշակերտները (շուրջ 150 հոգի) հանդես եկան ըստ դասարանների` հետաքրքիր զգեստավորմամբ և հայրենասիրական երգերի ինքնատիպ կատարումով: Երեխաների ելույթն ուղեկցվում էր մեծ էկրանին արցախյան շարժման դրվագների կամ փաստավավերագրական ֆիլմերի հատվածների ցուցադրմամբ: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին արցախյան շարժման մասնակիցներ, մերօրյա քաջեր: Աշակերտների խանդավառությունը և կատարման բարձր մակարդակը հուզիչ պահեր պարգևեցին հանդիսատեսներին, հայրենասիրական լիցք հաղորդեցին բոլոր ներկաներին, որոնք, անշուշտ, դեռ երկար կհիշեն այդ հուզումնալից օրը:

Կոտայք, գ. Ջրվեժի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: