Նորություններ

Ընդամենը եկու տարի, բայց ապրել եմ 100 տարի

Կրթական 2018-04-13

Ապրիլի 12-ին Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի 9բ դասարանում տեղի ունեցավ <<Ընդամենը երկու տարի, բայց ապրել եմ 100 տարի>> խորագրով դաս-միջոցառում: Առաջին հանրապետության կայացման, արժևորման, ձեռքբերումների և բացթողումների մասին դաս-միջոցառում էր: Հագեցած դիդակտիկայով դիվանագիտական հարաբերություններից մինչև Սևրի պայմանագիր, կազմակերպված դաս-միջոցառում էր: <<Սարդարապա՛տ, մեր հաղթանակ>> խորագրով տեսաֆիլմով սկսվեց դասը, որտեղ հիմնավոր պայմաններ ստեղծելով անցում կատարվեց առաջին հանրապետության կայացմանը: Դասի գլխավոր մասն էր կազմում Քաջազնունու դերն ու նշանակությունը: Նրա գործունեությունը բարձր գնահատվեց, արժևորվեց Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր վիճակից Հայաստանի քայլերը: Անդրկովկասի սեյմի լուծարումով Քաջազնունին վճռեց հայոց ճակատագիրը: Իսկ գերազանց կազմակերպված բեմականացմամբ ամփոփվեց Հ. Քաջազնունու , Արամ Մանուկյանի, Սիմոն Վրացյանի և Հովհաննես Հախվերդյանի դերը պետականության, Առաջին հանրապետության կայացման գործում: Բնականաբար դաս-միջոցառումը չէր կարող չանդրադառնալ Սարդարապատի կատարյալ հաղթանակին: Դե, իհարկե, Առաջին և Երրորդ հանրապետությունների <<Տրամագիր>> վարժությունը ուղղակի լրացրեց դասը:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: