Նորություններ

Մենք ենք առաջինը

Կրթական 2018-04-12

Այո՛, հենց աշխատասիրությունն ու ձգտումն են հաղթանակի նպատակակետին ուղղում Թիվմեկցիների թափանիվը: Ֆրանսախոսության տոնի շրջանակներում և Հայաստանում անցկացվելիք ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին ընդառաջ Գյումրու թիվ 1-ը մասնակցեց Ֆրանկոֆոն պատանեկան ազգային փառատոնին, որն ընթացավ 2 փուլով: Առաջին փուլին մասնակցում էին Երևանի և տարբեր մարզերի 18 դպրոցներ: Հանրապետության 10 դպրոցներ, հաղթահարելով առաջին փուլը, իրավունք ստացան մասնակցելու եզրափակիչ փուլին, որում հաղթելու էր մեկը: Իսկ թե ով էր լինելու հաղթողը, որոշելու էր ''10 sur 10'' –ի հանձնախումբը: Պայքարը թեժ էր, իսկ հաղթելու ցանկությունը՝ մեծ: Ու… Այդ ցանկությունը երազանք չդարձավ Թիվմեկցիների համար, քանի որ բուռն ծափողջյունների ներքո հնչեց հենց իրենց թիմի անունը:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: