Նորություններ

ՄԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ...

Կրթական 2018-04-12

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում հերթական միջոցառումը կրում էր ՄԵԶ ԲԱՑԱԿԱ ՉԴՆԵՔ խորագիրը և նվիրված էր ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին: Միջոցառման կազմակերպիչը պատմության ուսուցչուհի Գ. Շիրոյանն էր: Միջոցառման ողջ ընթացքում էկրանին ներկայացվում էր վավերագրական ֆիլմ՝ քառօրյա պատերազմի մասին: Աշակերտները ներկայացրին հերոսների կյանքի կարճ, բայց հերոսական ուղին: Ապա հուզառատ ասմունքը, աշակերտների սրտի խոսքը և հատկապես Սոնա Անտոնյանի հրաշալի երաժշտական կատարումները հուզեցին հանդիսատեսին: Բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոսների հիշատակը և իրենց խոնարհումը բերեցին նրանց շիրիմներին:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: