Նորություններ

Բարձրաշենի մ/դ:

Կրթական 2018-04-12

Տնօրեն՝ Գոհար Թովմասյան: ՀԵՊ ուսուցչուհի Կատյա Առաքելյանը դպրոցի 196 աշակերտների հետ նշեց Սուրբ Հարության տոնը դպրոցի բակում: Գեղեցիկ էր, ուրախ և աչքի համար շատ շոյիչ դպրոցի բակը գարնանային ջերմացնող արևի ներքո: Յուրաքանչյուր դասարան իր տոնական սեղանի շուրջ, զատկական հագուստներով դիմավորեցին տոնը: Միջոցառմանը հրավիրել էին տարածքի հոգևոր հովիվ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու Արժանապատիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանին: Տերունական աղոթքից հետո իրականացվեց Տնօրհնեքի կարգ, ապա ներկայացվեց տոնակատարության գաղափարը, հնչեցին Զատկական հոգևոր երգեր ,,Հայը և իր երգը,, գրքից ընտրված: Ավարտին ամեն դասարան իր սեղանի շուրջ շրջան կազմեց և սկսեցին պարել Էջմիածին շուրջպարը: Ուրախ սիրտ ջերմացնող համայնքի մեծ տոնակատարությանը ներկա էր նաև տարածքի մանկապարտեզի ավագ խմբի սաները: Հանդեսի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց տիկ.Թովմասյանը, որը նախ ողջունեց բոլորին. ,,Քրիստոս հարյավ ի մեռելոց,,- ողջունով, ապա նշեց, որ օրվա ջերմ, պայծառ երկնքի ներքո է նշվում համայնքի տոնը, որ նման միասնական աղոթքը ուղղված առ Աստված անշուշտ կունենա իր օրհնությունը յուրաքանչյուրի համար, համայնքի համար: Նշեց նաև, որ տիկ.Առաքելյանի աշխատանքը շատ գեղեցիկ և տրամադրող ստացվեց: Իսկ Տեր հայրը նշեց, որ տոնին նվիրված երգերը մեծ տրամադրություն ստեղծեցին, ազգի զորության համար իրականացվեց տոնը, անմահության հույս, լույս, հավիտենական ճանապարհ տվեց ներկաներին: Մաղթեց, որ այս աներևույթ և հավիտենական ուրախությունը լցվի բոլորի սրտերում, առաքինի դառնանք, սիրենք միմյանց և առնենք Հարությունը Քրիստոսի: Ավարտին ներկայացվեց նկարչական գեղեցիկ ցուցահանդես տարբեր դասարանների աշակերտների կողմից պատրաստված:

Արարատ, գ. Բարձրաշենի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: