Նորություններ

«Առաջին բուժօգնություն»․ հատուկ դաս Dasaran-ում

Ուշագրավ 2018-04-09

Ուշադրությո՜ւն, Dasaran-ցինե՜ր, այսուհետ առաջին բուժօգնության հետաքրքիր ու տարբերվող դասերը կլինեն շարունակական։

Dasaran-ը կշարունակի իրականացնել աշակերտների շրջանում արտակարգ իրավիճակների մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված ծրագիրը՝ ներգրավելով ՀՀ մարզերի և Երևանի դպրոցների բազմաթիվ աշակերտների:

Ահա, այսօր էլ կրթական կենտրոնում անցկացված հատուկ դասի մասնակիցը դարձան Արարատի թիվ 5 և թիվ 2 դպրոցների 7-12-րդ դասարանցիները։

Դպրոցականներին մանրամասն ներկայացվեց, թե ինչպիսին կարող են լինել վիրակապերը և թե ինչպես պետք է ձեռքի տակ եղած միջոցներով ճիշտ վիրակապել տարբեր արտակարգ իրավիճակներում, որոնք կարող են ստեղծվել ոչ միայն աղետների, այլ նաև աշակերտական արշավների և էքսկուրսիաների ընթացքում:

Իսկ դասընթացը վարեց «Սպարտա» գոյատևման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, «Անվտանգության, ապահովության և գոյատևման» դասընթացի վարող, «Աղետների ռիսկերի նվազեցման» փորձագետ Սպարտակ Հովհաննիսյանը:

Եղե՛ք առավել տեղեկացված և կարողացեք օգնել ձեր ընկերներիին արտակարգ իրավիճակներում:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: