Նորություններ

.<<Ավետման տոնը>>….Վարդենիս թիվ 4 հիմնական դպրոցում...

Կրթական 2018-04-09

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի N4 հիմնական դպրոցում ապրիլի 7-ին, առավոտյան դպրոցում տիրում էր տոնական տրամադրություն, օդը լիքն էր գարնան վառ արևով: Դպրոցի կամարների ներքո հնչում էր հոգեպարար երաժշտություն: Դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները, դասվար`Մ. ՈՒմիտյանի գլխավորությամբ , հաճելի անակնկալ էին պատրաստել մայրերի և ուսուցիչների համար: Մայրության և գեղեցկության տոնը մի ուրույն բեմադրությամբ, իր խորհուրդներով և ծիսակարգով ներկայացրեցին աշակերտները:Բեմից հորդում էր ինքնատիպ երգն ու պարը, քաղցրանուշ բառերը, ժպիտն ու սերը: Աշակերտները ջերմ ժպիտով, ուրախությամբ և երախտագիտության զգացումով դիմավորում էին իրենց սիրելի ուսուցչուհիներին՝ նրանց նվիրելով ծաղիկներ և մաղթելով բազում գարուններ՝ ողողված բուրավետ ծաղիկների բույրով ; Միջոցառման վերաբերյալ իրենց տպավորություններով կիսվեցին ներկա գտնվող հյուրերը,ուսուցիչները և ծնողները.«Այս կրթօջախը մեր քաղաքի յուրահատուկ դպրոցն է համարվում: Այսօր լեցուն ու բովանդակ դարձավ ամեն ինչ: Իմ առանձնահատուկ շնորհակալությունս եմ հայտնում տնօրեն` Ա. Սահակյանին, քանի որ նա հազարավոր երեխաների համար ճանապարհ է հարթում դեպի գեղեցիկը: Միջոցառումը բարձր մակարդակով էր կազմակերպված, ես լցված եմ սիրով, հիացմունքով, ուրախությամբ: Մենք իսկապես վայելեցինք այս օրը»,- նշեց իր ելույթում 4-րդ դասարանի ծնող- ուսուցչուհի Վասիլյանը: Ի դեմս ներկաների` Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ տնօրեն` Անահիտ Սահակյանը իր շնորհավորանքի խոսքը հղեց բոլոր մայրերին ու կանանց` նշելով. «Մեզանում հաճելիորեն ընդունված կանանց մեկամսյակը լրացուցիչ և պատեհ առիթ է երախտիքի և մեծարանքի խոսքեր հղելու մեր սիրելի մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին, արժևորելու նրանց կարևոր ու անփոխարինելի դերը մեր կյանքում և մաղթելու քաջառողջություն, բազում հաջողություններ և անսահման երջանկություն և հատուկ շնորհակալություն հայտնեց դասվար Մելանյա Ումիտյանից»:

Գեղարքունիք, ք. Վարդենիսի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: