Նորություններ

Կմեկնարկեն ««Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագրի բացօթյա կինոդիտումները

Ուշագրավ 2013-09-11

Սեպտեմբերի 12-ին «Սիրահարների այգում» կմեկնարկի ««Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում ս.թ. սեպտեմբերի 12-ին, 20-ին, 27-ին և հոկտեմբերի 4-ին և 11-ին, ժամը 20:30-ին տեղի կունենան բացօթյա կինոդիտումներ:
Այս անգամ կինոցուցադրումների համար առանձնացվել են տարբեր ժամանակներում նկարահանված ֆիլմեր` քաղաքային մելոդրամներ:
 
Սեպտեմբերի 12-ի ծրագրում ընդգրկվել է կարճամետրաժ ֆիլմերի եռյակ`
 
1. Առնոլդ Աղաբաբովի «Գառնի» ֆիլմը, 1966թ., 32 րոպե:
Ֆիմը սիրահար զույգի բարդ հոգեբանական հարաբերությունների մասին է: Գլխավոր դերերում. Ռուբեն` Արմեն Ջիգարխանյան, Լյուսյա` Էլվիրա Ուզունյան:
2. Դիանա Կարդումյանի «Դիալոգներ» ֆիլմը, 2013թ.: 29 րոպե տևողությամբ ռոմանտիկ դրամա է: Դերակատարներ՝ Նարինե Գրիգորյան, Արմեն Մարգարյան:
3. Թամար Ստեփանյանի «Փետրվարի 19-ը», 2011թ., 34 րոպե: Կինոնկարը Լիբանանի 10-րդ հոբելյանական կինոփառատոնի լավագույն խաղարկային ֆիլմ է ճանաչվել: 34 րոպեանոց կինոժապավենին մրցանակ է շնորհվել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) կողմից:
 
Աղբյուրը` panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: