Նորություններ

Գարուն, մայր , սեր

Կրթական 2018-04-07

2018 թվականի ապրիլի 5-ին Սևանի Յա.Զարոբյանի անվան N2 հիմնական դպրոցում կազմակերպվեց <<Գարուն, մայր, սեր>> խորագիրը կրող գողտրիկ միջոցառում՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին: Այն օտար լեզվի առարկայական շաբաթի յուրօրինակ եզրափակումն էր: Աշակերտների շուրթերից գերմաներենով և հայերենով հնչում էին գովեստի խոսքեր ՝ ուղղված աշխարհի ամենանուրբ ու բարի , ամենահամբերատար և ներող էակներին՝ մայրերին: Միջոցառումը համեմված էր քնքուշ որ ջերմ երգերով, բանաստեղծություններով , ժողովրդական գեղեցիկ պարերով: Շնորհավորանքի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն Կ.Գևորգյանը, փոխտնօրեն Հ.Հովհաննիսյանը և գերմաներենի ուսուցչուհի Ա.Նիկողոսյանը: Միջոցառման կազմակերպիչներն էին Ա.Նիկողոսյանը և սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ Մ.Հարությունյանը:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: