Նորություններ

Պարոնյանի «Ծիծաղ»-ը

Կրթական 2018-04-07

Ապրիլի 5-ին Վարսերի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ի. Պետրոսյանը անցկացրեց բաց դաս, որը նվիրված էր Հ. Պարոնյանի ծննդյան 175 – ամյակին: Դասն ակսվեց ուսուցչուհու խոսքով: Դասարանը բաժանված էր 2 խմբի, յուրաքանչյուրն ընտրել էր իր կարգախոսը, որը Պարոնյանի «Ծիծաղ»-ի «Բարոյական» - ներից էր: Ուսուցչուհին նախապես հարցեր էր կազմել: Խմբի ավագները մոտենում էին, վերցնում հարցերը, խումբը պատրաստվում էր և պատասխանում: Ուսուցչուհին հանձնարարեց խմբերին ներկայացնել «Մեծապատիվ մուրացկանները» վեպի հերոսներից մեկի կերպարը, որից հետո խմբերը ներկայացրին իրենց կազմած խաչբառերը, որոնց ճիշտ լրացման դեպքում կստանային գաղտնագրված բառը: Ուսուցիչը աշխատանքի արդյունքների անդրադարձ կատարեց և գնահատեց աշակերտներին:

Գեղարքունիք, գ. Վարսերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: