Նորություններ

Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը հրաժարական է տվել

Սպորտ 2013-09-11

Երեկ` սեպտեմբերի 10-ին, Իտալիայի հավաքականից արտագնա խաղում 1։2 հաշվով Չեխիայի հավաքականի կրած պարտությունից հետո ընտրանու գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը հրաժարական է տվել: Հիշեցնենք, որ Չեխիայի ընտրանին օրերս միևնույն՝ 1։2 հաշվով զիջել էր Հայաստանի հավաքականին, որն իր հերթին երեկ Երևանում պարտվեց Դանիային (0:1):
«Ցանկանում էինք խաղալ աշխարհի առաջնությունում, բայց չենք կարողանա»,-հանդիպումից հետո նշել է Բիլեկը՝ չեխական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում.«Շատ եմ ցավում։ Ես չկարողացա իրագործել իմ նպատակը, մենք չկարողացանք հաղթահարել ընտրական փուլի արգելքը։ Ես հրաժարական եմ տալիս»:
 
Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Միրոսլավ Պելտան հաստատել է, որ Բիլեկն ազատվելու է պաշտոնից, իսկ նրա պարտականությունները կկատարի գլխավոր մարզչի օգնականներից մեկը։
 
48-ամյա Բիլեկը Չեխիայի հավաքականը գլխավորել է նաև չորս տարի առաջ՝ ապահովելով թիմի մասնակցությունը Եվրո-2012-ին, որտեղ նրա սաները հասել են մինչև մրցաշարի քառորդ եզրափակիչ։
 
Աղբյուրը` tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: