Նորություններ

Մայրության և գեղեցկության տոնը՝ անգլերենով

Կրթական 2018-04-06

Այս տարի մայրության և գեղեցկության տոնը յուրահատուկ հնչեղություն ստացավ Ստեփանավանի N1 հիմնական դպրոցում: Թեման ինքնին տարողունակ է և տոնին նվիրված միջոցառումներից յուրաքանչյուրը յուրովի էր մեկնաբանում թեման: Տոնին նվիրված միջոցառումների շարքը եզրափակեց անգլերենի երիտասարդ ուսուցչուհի Արփինե Կիրակոսյանը: Իր աշակերտների՝ 4ա դասարանի աշակերտների մասնակցությամբ նա իրականացրեց գեղեցիկ միջոցառում, որի ընթացքում աչքի զարնեց ոչ միայն երեխաների անգլերենի իմացությունը, այլև մայրությունը սրբագործող, մայրերին փառաբանող հրաշալի խոաքերը: Ճաշակով ձևավորված դահլիճում գարնանային երանգներով հանդերձավորված երեխաները նախ աքրոստիկոսով ստացան մայր բառը, այնուհետև մայրերին ուղղեցին շնորհակալանքի խոսքեր: Միջոցառման ընթացքում ամենագեղեցիկ դրվագը, թերևս, փոքրիկի և Աստծո երկխոսությունն էր, որի ընթացքում պարզվեց, որ զավակներին պահողն ու պահպանողը Աստծո կողմից ուղարկված հրեշտակներն են՝ այսինքն մայրերը: Միջոցառումն էլ ավելի հարստացրին կատարված աշխույժ երգերը, գեղեցիկ բեմադրված պարերը: Երիտասարդ ուսուցչուհուն հաջողվել էր անգլերեն լեզվի ճիշտ հնչողությամբ միջոցառում իրականացնել, ինչն էլ ամենակարևորն է:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: