Նորություններ

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը

Սպորտ 2018-04-05

Սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն առաջին անգամ տեղի կունենա Հայաստանում: Այն կանցկացվի ապրիլի 15-19-ը Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում: Առաջնությանը կմասնակցի 31 երկրի շուրջ 300 մարզիկ: Եվրոպայի մինչև 23 տարեկանների 2018 թ. առաջնությանը Հայաստանը կներկայացնեն 16 մարզիկ: Հայ սուսերամարտիկները հանդես կգան խոցասուսեր և ճկասուսեր մրցաձևերում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիկ Նավասարդյանն արդեն հրապարակել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականի կազմը: Խոցասուսեր մրցաձևում (աղջիկներ)՝ 1.Էմմա Պողոսովա 2.Լիլիթ Էվոյան 3.Ինեսա Բաբախանովա 4.Նաիրա Համազասպյան Խոցասուսեր մրցաձևում (տղաներ)՝ 1.Էդուարդ Օվիկյան 2.Վահագն Գրիգորյան 3.Արմեն Գրիգորյան 4.Աբրահամ Սարգսյան Ճկասուսեր մրցաձևում (աղջիկներ)՝ 1.Անահիտ Ալոյան 2.Հասմիկ Աղաբաբյան 3.Արփինե Աթոյան 4.Սեդա Գևորգյան Ճկասուսեր մրցաձևում (տղաներ)՝ 1.Մայքլ Հովհաննիսյան 2.Արմեն Դալլաքյան 3.Պարգև Ստեփանյան 4.Հենրիկ Բալիկյան Նշենք նաև, որ հայ մարզիկները հանդես կգան ինչպես անհատական, այնպես էլ թիմային պայքարում: Աղբյուրը՝ Operativ.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: