Նորություններ

Այցելություն Արամ Խաչատարյանի տուն-թանգարան

Կրթական 2018-04-05

Սույն թվականի ապրիլի 4-ին Dasaran-ի և թանգարանների միջև համագործակցության շրջանակում Dasaran-ի միջնորդությամբ Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարան այցելեցին Գառնի բանավանի հիմնական դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտները: Աշակերտները ծանոթացան Արամ Խաչատրյանի կյանքին, գործունեությանը, ընտանեկան կարգավիճակին: Հետաքրքիր էր լինել մեծանուն հայի տանը, տեսնել, թե որտեղ է ապրել, ծանոթանալ նրա ստեղծագործական ուղուն: Աշակերտները տպավորված էին երգող գրքով, բրնձի վրա քանդակված պատկերներով, նաև սրահում գտնվող դաշնամուրով: Աշակերտները թանգարանից հեռացան մեծ ոգևորվածությամբ, գիտելիքների պաշարով՝ ցանկություն հայտնելով ևս մեկ անգամ այցելել թանգարան:

Կոտայք, գ. Գառնի Բանավանի հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: