Նորություններ

Հայկական դրոշը՝ Բոստոնում անցկացվող ամենամյա մարաթոնին

Սպորտ 2018-04-04

Բոստոնում ապրիլի 16-ին կմեկնարկի 122-րդ ամենամյա մարաթոնը, որին առաջին անգամ կներկայացվի նաև հայկական դրոշը։ Մարաթոնին մեր եռագույնը կներկայացնի մրցավազքի մասնակից ամերիկահայ Սառա Ֆաունտեյնը: «23-ամյա Սառան, ով 2017 թվականին Նյու Յորքից տեղափոխվել է Հայաստան և կմիանա ավանդական մրցավազքին մասնակցող 99 երկրների շարքին»,- տեղեկացնում է «Հայկական շաբաթաթերթ»-ը: Նշենք, որ Բոստոնի մարաթոնն աշխարհի ամենահայտնի և հեղինկավոր մարաթոնային վազքերից մեկ է: Սովորաբար այն տեղի է ունենում ապրիլի երկրորդ երկուշաբթի օրը: Աղբյուրը՝ Operativ.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: