Նորություններ

Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

Կրթական 2018-04-04

DASARAN կրթական ծրագրի նախաձեռնությամբ Աբովյանի Ն.Վանյանի անվան № 5 հիմնական դպրոցի 4բ դասարանի աշակերտները դասղեկ Ռ.Մանուկյանի և ծնողների հետ այցելեցին Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարան: Այստեղ երեխաները ծանոթացան աշխարհահռչակ կոմպոզիտորի կյանքին ու գործունեությանը, տեղեկացան ,որ տուն-թանգարանում հաճախ են կազմակերպվում տարաբնույթ միջոցառումներ`փառատոններ, հուշ-երեկոներ, հանդիպումներ մշակույթի անվանի գործիչների հետ,կազմակերպվում են ցուցահանդեսներ: Աշակերտները տեսան կոմպոզիտորի անձնական իրերը` առանձնասենյակի, ննջասենյակի, ճաշասենյակի կահույքի պարագաները, դաշնամուրը, դիրիժորական ֆրակն ու փայտիկը, նամակները և ընտանեկան արխիվի շատ մանրուքներ: Տեսան գրքեր , ,ձայնապնակներ և Արամ Խաչատրյանի կյանքի ու գործունեության հետ առնչվող այլ նյութեր: Աշակերտները շատ տպավորված էին և բարձր տրամադրությամբ վերադարձան:

Կոտայք, ք. Աբովյանի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: