Նորություններ

Դաս-էքսկուրսիա

Կրթական 2018-04-03

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Գ. Շիրոյանը յուրահատուկ դաս անցկացրեց՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և ՀՀ 100-ամյակին: Աշակերտները այցելեցին Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի հուշահամալիրներ, ապա՝ Ծիծեռնակաբերդ: Ուսուցչուհին ներկայացրեց,թե ինչպես Եղեռն տեսած հայ ժողովուրդը իր մեջ ուժ գտավ և երկրից վտարեց թուրք հրոսակներին, քանի որ լինել-չլինելու խնդիր էր: Հայ ժողովուրդը բռունցք դարձավ, համախմբվեց և ոչ միայն հաղթեց, այլև վերականգնեց իր անկախությունը: Աշակերտները մայիսյան հերոսամարտերի և արցախյան գոյամարտի միջև զուգահեռներ անցկացրին՝ էքսկուրսիայի վերջում այցելելով Եռաբլուր: Դաս-էքսկուրսիան շատ բովանդակալից էր, հետաքրքիր և ուսանելի: Այն նպաստեց աշակերտների հայրենասիրական դաստիարակությանը:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: