Նորություններ

Մեր Մեծերը

Կրթական 2018-04-03

Հայ գրականության պատմության էջերում ունենք բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնց ստեղծագործությունները անտարբեր են ժամանակի նկատմամբ: Դասղեկներ Լ. Մարտիրյանը և Ռ. Արշակյանը այս անգամ որոշեցին համատեղ ներկայացնել մեր մեծանուն գրող, երգիծաբան Հակոբ Պարոնյանին: Պատասխանատվությունը մեծ էր: Երկու դասղեկները միասին կազմեցին միջոցառման ծրագիրը, որում ընդգրկված էին տեսանյութեր(https://www.youtube.com/watch?v=DRMYZEtF4_E և https://www.youtube.com/watch?v=xUzd6f9F1nc) երկու դասարաններից(VIIա և VIIբ) էլ ընտրեցին շնորհալի աշակերտների: Աշակերտները հիացած էին Պարոնյանի գործերով, և զարմացած, որ մեծ զրկանքների և հիվանդության պայմաններում ինչպես է կարողացել ստեղծագործել: Նրանց զարմացրել էր նաև Պարոնյանի ստեղծագործությունների արդիականությունը: Միջոցառումը տեղի ունեցավ մտերմիկ բարեկամական միջավայրում, ներկա էին դպրոցի պոլսահայ բարեկամները, տնօրինությունը և ուսուցիչներ: Միջոցառումից հետո աշակերտները կիսվեցին իրենց կարծիքներով, և խոստացան կարդալ մեծանուն գրողի բոլոր գործերը: Դասղեկներ՝ Լ. Մարտիրյան և Ռ. Արշակյան

Արարատ, ք. Մասիսի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: