Նորություններ

Մեկնարկում է Grenke Chess Classic ամենամյա մրցաշարը

Սպորտ 2018-03-31

Գերմանիայում այսօր մեկնարկում է Grenke Chess Classic ամենամյա մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները։ Մրցաշարին մասնակցում են նախորդ տարվա մրցաշարի հաղթող Լևոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանո Կարուանան, ուժեղագույն գրոսմայստերներ Մաքսիմ Վաշյե Լագրավը, Նիկիտա Վիտյուգովը, Արկադի Նայդիչը, Գեորգ Մեյերը, Մաթիաս Բլուբաումը և միակ կին մասնակից, միջազգային գրոսմայստեր Հու Յիֆանը։ Առաջին երեք տուրը կանցկացվի Կարլսրուեում, իսկ 4-րդ տուրից մրցաշարի անցկացման վայրը կտեղափոխվի Բադեն Բադենի մշակույթի տուն: Առաջին 40 քայլի համար յուրաքանչյուր մասնակցի կտրվի 100 րոպե, որից հետո կտրամադրվի 50 րոպե՝ հաջորդ 20 քայլի համար, ապա կավելացվի ևս 15 րոպե՝ մինչև խաղի ավարտը, յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան ավելացումով։ Մինչև 40-րդ քայլը ոչ-ոքի առաջարկել չի թույլատրվում։ Նշենք նաև, որ առաջին տուրում հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանո Կարուանան կխաղա աշխարհի գործող չեմպիոնի հետ: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: