Նորություններ

«Գարուն, մայրություն, գեղեցկություն» միջոցառում՝ Ստեփանավանի N 1 հիմն. դպրոցում

Կրթական 2018-03-30

Գարնան և մայրության թեմայով յուրօրինակ միջոցառում կայացավ մարտի 26-ին Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցում: Միջոցառման նախաձեռնողն ու իրականացնողը 2-րդ ա դասարանի դասվար Ս. Հարությունյանն էր: Նա խնամքով էր պատրաստվել միջոցառմանը: Նախ դահլիճը, ուր կայացավ միջոցառումը, ձևավորվել էր ճաշակով ու գեղեցիկ: Դահլիճի երանգներն ունեին նաև երեխաների հագուստները՝ գարնանային վառ գույներ, գարնանային վառ թույրեր: Թարմություն, բարձր տրամադրություն, աշխույժ լիցքեր էին հաղորդում դահլիճին երեխաները գարնան մասին իրենց մշակված խոսքով ու հրաշալի երգերի, պարերի կատարումներով: Սահուն անցում կատարելով և ճիշտ զուգահեռներ տանելով գարուն և մայրություն թեմաների միջև, երեխաները ջերմ, հուզիչ խոսքեր հղեցին իրենց մայրերին, շնորհավորեցին , արևշատություն ու առողջություն մաղթեցին նրանց: Մայրերի մասին խոսքը եզրափակվեց մայրենի լեզու, մայր հայրենիք գաղափարների ամբողջացումով: Միջոցառումն ավարտվեց խաղաղությունն ու միասնությունը փառաբանող երգով:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: