Նորություններ

Ովքեր են ծանրամարտի Հայաստանի պատանի չեմպիոնները

Սպորտ 2018-03-30

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կայացել է ծանրամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը: Բոլոր քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններն արդեն հայտնի են։ Տղաների պայքարում լավագույնն են ճանաչվել 50 կգ քաշային Անդրանիկ Պապեյանը, 56 կգ քաշային Այաս Պողոսյանը, 62 կգ քաշային Գոռ Գալստյանը, 69 կգ քաշային Ռուբիկ Եղոյանը, 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը, 85 կգ քաշային Էրիկ Մակարյանը, 94 կգ քաշային Պողոս Խարբությանը և +94 կգ քաշային Յաշա Մինասյանը: Ըստ քաշային կարգերի՝ աղջիկների պայքարում չեմպիոններ են դարձել 44 կգ քաշային Ալեքսանդրիա Գրիգորյանը, 48 կգ քաշային Մարիամ Հայրապետյանը, 53 կգ քաշային Տանզելիա Գրիգորյանը, 58 կգ քաշային Անուշ Արշակյանը, 63 կգ Էլեն Հարությունյանը, 69 կգ քաշային Լիանա Գյուրջյանը, 75 կգ քաշային Միլենա Խաչատրյանը և +75 կգ քաշային Մարգարիտա Առաքելյանը: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: