Նորություններ

Հայ մարզիկները` Ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ խաղերում

Սպորտ 2013-09-10

Ս.թ. սեպտեմբերի 7-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ խաղերին Հայաստանի մարզիկներն արդեն նվաճումներ են արձանագրել:
Խաղերի առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 8-ին, ազատ ոճի ըմբիշներ Հայաստանի բազմակի չեմպիոն Օհան Գիքինյանն ու ՀՀ առաջնությունների հաղթող Նարեկ Սիրունյանը պարտության մատնելով մրցակիցներին՝ նվաճեցին ոսկե մեդալներ, համապատասխանաբար` 55 և 66 կգ քաշային կարգերում: Այսպիսով, եզրափակիչ փուլում պարտության մատնելով կանադացուն՝ Օհան Գիքինյանն իր՝ Եվրոպայի պատանիների չեմպիոնի, աշխարհի երիտասարդության առաջնության երկրորդ մրցանակակրի տիտղոսներին ավելացրեց նաև Ֆրանկոֆոնիայի ոսկե մեդալը:
 
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային նախորդ խաղերը անցկացվել են Լիբանանում և այն ժամանակ Հայաստանն ԱՊՀ երկրներից միակ մասնակիցն էր: Ի դեպ, մեր առաջին մասնակցությունն այն ժամանակ նշանավորվեց արծաթե և բրոնզե 3 մեդալներով ու անվանական մրցանակային տեղերի նվաճումով, ինչպես նաև լավագույն մասնակցության համար արժանացանք կազմկոմիտեի հատուկ մրցանակին: 
 
Աղբյուրը` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: