Նորություններ

Այց՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Կրթական 2018-03-29

Ս.թ. մարտի 28-ին Dasaran-ի և թանգարանների միջև համագործակցության շրջանակում Dasaran-ի միջնորդությամբ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան այցելեցին Արմավիրի մարզի Դաշտի միջնակարգ դպրոցի 7-9 դասարանների աշակերտները: • Ի՞նչ սովորեցինք Սովորեցինք մեծ գրողի կյանքի, գործունեության, ստեղծագործական վերելքների մասին։ Առավել մանրամասն ծանոթացանք անձնական կյանքի դրվագներին, հարազատ ժողովրդի համար պայքարող, նրա ցավը անձնական դարձրած անհատի դեգերումներին։ • Ի՞նչ տպավորություններ ստացանք Տպավորությունները անպատմելի են։ Գտնվել այն տանը, լինել այն սենյակներում, որտեղ ապրել, ստեղծագործել է հայ ժողովրդի հանճարը, այդքան մոտիկ լինել նրա անձնական իրերին ու պատկերացնել նրան այդ ամենի մեջ, մեծագույն հուզմունք պատճառեց մեզ։ Նաև թանգարանի աշխատակիցների վարպետության, տպավորիչ մեկնաբանությունների շնորհիվ մենք որոշ ժամանակով կտրվեցինք իրական աշխարհից և ապրեցինք Վարպետի բանաստեղծական աշխարհում։ • Ի՞նչ տրամադրությամբ հեռացանք թանգարանից Թանգարանից հեռացանք մեծագույն շնորհակալությամբ այն մարդկանց հանդեպ, ովքեր այս ամենը պահում, պահպանում են, խնամում՝ սերունդներին փոխանցելով հայ հանճարի թանկագին մասունքներն ու արվեստի ոգին։

Արմավիր, գ. Դաշտի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: