Նորություններ

Այց երկրաբանական թանգարան

Կրթական 2018-03-28

Սույն թվականի մարտի 28-ին Dasaran-ի և թանգարանների միջև համագործակցության շրջանակում Dasaran -ի միջնորդությամբ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան այցելեցին Արմավիրի մարզի Թաիրովի միջնակարգ դպրոցի VIIա դասարանի աշակերտները: Թանգարանում աշակերտները ականատես եղան սառցադաշտային փղի կմախքի մնացորդներին , որոնք գտնվել էին 1927թ. Գյումրիի արվարձանից: Այնուհետև շրջելով թանգարանի սրահներով տեսան հրաբխային և նստվածքային ապարների հարուստ հավաքածուներ:Միներալների սրահում աշակերտները մանրադիտակով դիտեցին ոսկու հանքաքարը , լսեցին տարբեր հանքաքարերի բուժիչ հատկությունների մասին , ինչպես նաև ականատես եղան 37 կիլոգրամանոց երկնաքարին : Այցը թանգարան անչափ տպավորիչ էր աշակերտների համար: Թանգարանային հարուստ և բազմազան ցուցանմուշների , ինչպես նաև բանիմաց էքսկուրսավարի շնորհիվ աշակերտները համալրեցին իրենց տեսական գիտելիքները: Նրանք բարձր տրամադրությամբ և գոհունակ սրտով հեռացան թանգարանից: Եվ ինչպես նկատեց VIIա դասարանի դասղեկ Լ. Բադալյանը . <<Մեր սաների մեջ մենք տեսանք ապագա երկրաբանների >> : Շնորհակալություն Dasaran-ին ընձեռնված հնարավորության համար:

Արմավիր, գ. Թաիրովի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: