Նորություններ

«Առյուծասիրտ կանայք» խորագրով միջոցառում՝ Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցում

Կրթական 2018-03-27

Մայիսյան հաղթանակների 100-անյակի և կանանց տոնի միամսյակի շրջանակներում մարտի 22-ին Ստեփանավանի N 1 հիմնական դպրոցում իրականացավ հերթական միջոցառումը: Որպես հենք ունենալով մեր էպոսի «Առյուծն՝ առյուծ է, էղնի էգ, թե՝ որձ» իմաստալից խոսքը 6բ դասարանի դասղեկ Գ. Պապինյանը իր առջև նպատակ էր դրել ներկայացնել հայ արի կնոջ կերպարը: Միջոցառումն սկսվեց հին ժամանակներից՝ Փառանձեմ թագուհուց, մինչև Սոսե մայրիկ, մինչև արցախյան ազատամարտի մասնակից վրիժառու կին սպա Անահիտ Մարտիրոսյան: Նա շեշտադրել էր հայ կնոջ հայրենապաշտ ու հայրենասեր ոգին: «Տիկնայք փափկասուն հայող աշխարհի...» ահա հայ կինը, տիկին թե՝ գեղջուկ, նա սատար է ամուսնուն, ամուր պահում է նրա թիկունքը, զենքը ձեռքին կռվում է մարտի դաշտում: Հայ կինը ոչ միայն վրիժառու զինվոր է, այլև հասարակական քաղաքական գործիչ: Այս ոլորտից ներկայացվեցին Դիանա Աբգարի, Պերճուհի Պարտիզպանյանի, Վառվառա Սահակյանի, Կատարինե Զարյան Մանուկյանի, Զապել Եսայանի, Սիլվա Կապուտիկյանի կերպարները: Կերպարներ, որոնք քաղաքական ասպարեզում մարտնչեցին ամուսիններին հավասար, մարտնչեցին հանուն հայ ժողովրդի, հանուն պետականության վերականգնման, հանուն ազգային հարցեր լուծելու: Ներկայացվեց նաև հայ ողբերգական կնոջ՝ Ավրորայի կերպարը, որն այսօր դարձել է բարեգթության խորհրդանիշ: Միջոցառման կայացմանը նպաստեցին գեղեցիկ ձևավորված դահլիճը, ներկայացվող կանաց էկրանին ցուցադրվող լուսանկարները, իհարկե, նաև մայրերին նվիրված հուզիչ երգերի կատարումները:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: