Նորություններ

«Ձեռքի տակ եղած միջոցների կիրառումը առաջին բուժօգնություն ցուցաբերելիս». հատուկ դաս Dasaran-ում

Ուշագրավ 2018-03-26

Dasaran-ը շարունակում է իրականացնել աշակերտների շրջանում արտակարգ իրավիճակների մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված ծրագիրը՝ ներգրավելով ՀՀ մարզերի և Երևանի դպրոցների բազմաթիվ աշակերտների: Այսօր կրթական կենտրոնում անցկացվեց «Ձեռքի տակ եղած միջոցների կիրառումը առաջին բուժօգնություն ցուցաբերելիս» թեմայով հատուկ դասընթացը, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ և Վ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցների աշակերտները: Դպրոցականներին մանրամասն ներկայացվեց, թե ինչպիսին կարող են լինել վիրակապերը, և թե ինչպես պետք է ձեռքի տակ եղած միջոցներով ճիշտ վիրակապել տարբեր արտակարգ իրավիճակներում, որոնք կարող են ստեղծվել ոչ միայն աղետների, այլ նաև աշակերտական արշավների և էքսկուրսիաների ընթացքում: Իսկ դասընթացը վարում էր «Սպարտա» գոյատևման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, «Անվտանգության, ապահովության և գոյատևման» դասընթացի վարող, «Աղետների ռիսկերի նվազեցման» փորձագետ Սպարտակ Հովհաննիսյանը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: