Նորություններ

Խաչատրյանական երաժշտության երեկո` Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում

Ուշագրավ 2013-09-09

Ս.թ. սեպտեմբերի 14-ին` Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնելու է խաչատրյանական երաժշտության երեկո: Համերգը կայանալու է Արամ Խաչատրյան համերգասրահում, ծրագրում հնչելու է Խաչատրյան` Կոնցերտ – ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար, Ջութակի կոնցերտը: Մենակատարներն են թավջութակահար Նարեկ Հախնազարյանը (Ռուսաստան), ջութակահար Բորիս Բրովցինը (Մեծ Բրիտանիա): Դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը:
Հիշեցնենք, որ Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկելու է սեպտեմբերի 11-ին: Փառատոնի հանդիսավոր բացմանը  ելույթ է ունենալու գերմանացի ջութակահար Իզաբել Ֆաուստը: Փառատոնը նվիրվում է Արամ Խաչատրյանի 110-ամյակին: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը: Փառատոնն իրականացվում է ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ:
 
Փառատոնը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 25-ը:
 
Փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 16-ին կայանալու է կամերային երաժշտության համերգ: Համերգին ելույթ են ունենալու ջութակահար Բորիս Բրովցինը (Մեծ Բրիտանիա), դաշնակահար Մատան Պորատը (Իսրայել), ջութակահար Անուշ Նիկողոսյանը, ալտահար Յանա Դարյանը, թավջութակահար Կարեն Քոչարյանը: Համերգի ընթացքում հնչելու է Շոստակովիչ` Դաշնամուրային տրիո թիվ 2, Շուման` Դաշնամուրային կվարտետ:
 
Աղբյուրը` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: