Նորություններ

«Պատիվը՝ կյանքից վեր» օրինակելի դասղեկական դաս Ստեփանավանի N1 հիմնական դպրոցում

Կրթական 2018-03-23

Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված դպրոցում իրականացվող միջոցառումների շարքից մարտի 21-ին իրականացավ 6-րդ ա դասարանի դասղեկ Նաիրա Լազարևայի դասղեկական օրինակելի դասը՝ նվիրված քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի կյանքին և գործունեությանը: Նախ երեխաները ներկայացրին մեծ հայրենասերի կյանքի կարևորագույն դրվագները, խոսեցին նրա՝ որպես քաղաքական գործչի գործունեության, որպես հայրենիքի զինվորի անձնվիրության, Վանի, Վասպուրականի, Սարդարապատի հերոսամարտերի մասնակցության, առաջին հանրապետության կազմավորման և հիմադրման գործում ունեցած ավանդի ու ներդրման մասին: Ուսուցչուհուն հաջողվեց երեխաների ակտիվ մասնակցությամբ ուրվագծել մեծ գործչի կերպարը՝ ներկայացնելով նրան հայրենիքի, ժողովրդի շահը սեփական անձից ու շահից բարձր դասող անհատականության: Դասն էլ ավելի հարստացրին SMART դասասենյակի էլեկտրոնային գրատախտակի վրա ցուցադրվող Արամ Մանուկյանի կյանքի դրվագները պատկերող նկարները, իր ասույթները և նրա մասին այլոց տեսակետները: Հետաքրքիր էր նաև Արամ Մանուկյան գործչի բեմականացված ներկայությունը դասին: Այդպիսով ուսուցչուհին նյութը ավելի հասանելի ու մատչելի էր դարձրել երեխաների համար: Վերջում նրանք ամբողջացրին Արամ Մանուկյանի կերպարը՝ որպես քաղաքական գործչի և որպես հայրենիքի ռազմիկի:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: