Նորություններ

Եվս մեկ չեմպիոն` Եվրոպայի 17 տարեկանների ծանրամարտի առաջնությունում

Սպորտ 2013-09-09

Երեկ Կալպեդայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի 15 և 17 տարեկանների առաջնությունը: 17 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց հայաստանցի գերծանր քաշային Սիմոն Մարտիրոսյանը` երկամարտի 367 կգ արդյունքով:
Մարզիկը նաև ճանաչվեց առաջնության լավագույն ծանրորդ: Սիմոն Մարտիրոսյանն այս տարի նվաճել էր նաև իր տարիքային խմբի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նույն՝ +94 կգ քաշային կարգում մեր երկրորդ ներկայացուցիչը՝ Արեն Հարությունյանը, 305 կիլոգրամով 5-րդն է:
 
17 տարեկան աղջիկների 69 կգ քաշային կարգում Տաթև Հակոբյանը երկամարտում բարձրացրեց 170 կիլոգրամ և ճանաչվեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
 
Աղբյուրը` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: