Նորություններ

Ամենախելացին

Կրթական 2018-03-22

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում 21.03-ին հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գ. Ալավերդյանը10-րդ դասարանում անցկացրեց էլեկտրոնային դաս Ամենախելացին հեռուստախաղի ձևաչափով: Առաջին փուլին մասնակցում էր ողջ դասարանը: Հարցերը կազմված էին հայոց լեզվից և գրականությունից: Հաղթող վեց լավագույն աշակերտները անցան երկրորդ փուլ: Բարդ և թեժ պայքարում հաղթեցին Հայկ Բեջանյանը, Անահիտ Ներսեսյանը և Սիրանուշ Ալավերդյանը: Եզրափակիչ փուլում հարցերը ընդգրկված էին երեք հեղինակների կյանքից և գործերից: Չնայած եզրափակիչ փուլում լավագույն արդյունք ցուցաբերեց Հայկ Բեջանյանը՝ 5 միավորից վաստակելով 4 միավոր, սակայն ընդհանուր արդյունքում հաղթեց Անահիտ Ներսեսյանը՝ վաստակելով 31 միավոր: Հաղթողին ուսուցչուհին պարգևատրեց Մուրացանի Գևորգ Մարզպետունի գրքով:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: