Նորություններ

Դաս-զեկուցում

Կրթական 2018-03-22

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում բարձր հիմքերի վրա է դրված հայրենասիրական դաստիարակությունը: << Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներ>> դրոշմն էր կրում պատմության ուսուցչուհի Ա. Սիմոնյանի կազմակերպած միջոցառումն 10-12-րդ դասարաններում: Հանգամանալից ներկայացվեց Առաջին հանրապետության ստեղծման ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանը , երբ մեր ժողովուրդը երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած` արհամարհելով սովն ու արհավիրքը , քեմալական հարձակումները , Խորհրդային Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը , դիմակայեց, տոկաց ու ապրեց , ստեղծեց կայուն պետություն : Աշակերտների շուրթերից դրվատանքի ու խոնարհումի խոսքեր հնչեցին այն հերոսներին ու հիմնադիրներին , որոնք դարձան Հայոց պետականության կայացման ջատագովներ: Մ. Սիլիկյան, Ա. Մանուկյան,Ալ Խատիսյան, Հ. Քաջազնունի … Միջոցառումն անցավ հայրենասիրական բարձր պաթոսով , դեպքերի ստույգ հաջորդականության նկարագրությամբ : Այն արժևորվեց ոչ միայն հայրենասիրական այլև պատմամշակութային դաստիարակության առումով :

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: