Նորություններ

Մեր մեծերը

Կրթական 2018-03-21

Մարտի 19-ին Վարսերի Ռ. Պետրոսոյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ խաղ-մրցույթ, որը կրում էր «Մեր մեծերը» խորագիրը. այն նվիրված էր մեծագույն դերասան Վ. Փափազյանին և հայտնի լեզվաբան Է. Աղայանին Սովորելու նկատմամաբ հարգանք առաջացնելու մեջ է դաստիարակության ամբողջ գաղտնիքը, իսկ սովորելու լավագույն միջոցը խաղն է , մրցապայքարն ու պայքարը: Խաղ մրցույթը ընծայվում էր Մայիսյան հերոսամարտերի 100 ամյակին: 8-րդ և 9-րդ դասարանցիները հանդիսատեսին ներկայացրին 6 փուլից բաղկացած խաղ-մրցույթ. ա/ Վ. Աղայան բ/ Բառարան գ/ Վ. Փափազյան դ/ Գուշակիր դերը ե/ Գտիր հականիշները զ/ Ավագների խաղ Միջոցառման ավարտին 8-րդ դասարանցիները ներկայացրին Տ. Չուխաջյանի «Կարինե» կատակ օպերայից Լեբլեբիջիների խմբերգը: Ակտիվ և հավասար պայքարում հաղթեց 8-րդ դասարանի թիմը: Նրանք արժանացան պատվոգրի, իսկ Մարինե Սիմոնյանը` խրախուսական մրցանակի` հայեցի խոսքով և գիտելիքներով առանձնանալու համար:

Գեղարքունիք, գ. Վարսերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: