Նորություններ

Խաղաղություն ենք ուզում, բայց...

Կրթական 2018-03-21

Երևանի թիվ 194 դպրոցի 4բ դասարանի մանուկները, ճերմակ հրեշտակներ դարձած, միահամուռ բարձրաձայնում են՝ "Խաղաղություն ենք ուզում, բայց..." Հայ հերոսների նկարներն իրենց շապիկներին՝ որպես անցյալից ապագա ձգվող անկոտրում կյանքի խորհրդանիշ, նրանց շուրթերով է հնչում պատգամը՝ մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց թե թշնամին փորձի մեր անամպ երկինքը մթագնել, գիտենք կատաղել մեծից փոքր ու համախմբվել՝ հանուն վաղվա օրվա պայծառ առավոտի: Այս մանուկների խոսքերում այնքան անկեղծություն կար, նրանք գենետիկորեն ու իրենց երակներում են զգում խաղաղության պահանջը, նրանց միտքը արդար է, ցանկությունը՝ ազնիվ, այնքան ազնիվ, որ կարողացան հուզել դահլիճում ներկա յուրաքանչյուրի սիրտը: Շնորհակալ ենք դասվար Ռ. Ղանդիլյանին և 4բ դասարանի հրաշամանուկներին բոլորի հոգիները ալեկոծեկու, բարությամբ ու խաղաղությամբ լցնելու համար:

ք. Երևանի թիվ 194 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: