Նորություններ

Նորբերտո Բրիասկո Բալեկյան. Հայաստանի հավաքականի նորեկը

Սպորտ 2018-03-21

Արգենտինայի «Ատլետիկո Ուրական» ակումբում հանդես եկող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հրավիրվել է Հայաստան՝ մասնակցելու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին կայանալիք Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպմանը: Թիմի նորեկ Նորբերտո Բրիասկոն ընտրել է հավաքականում իր խաղային համարը. նա հանդես կգա 17 համարի խաղաշապիկով: Նշենք, որ 17 համարով հանդես էր գալիս Արտակ Եդիգարյանը, ով այս անգամ չի հրավիրվել հավաքական: «Արագ որոշում էր, ընտանիքիս անդամների հետ խորհրդակցելուց հետո համաձայնությունս տվել եմ միանալ Հայաստանի հավաքականին։ Ողջ ուժերս ներդնելու եմ Հայաստանի հավաքականի հետ հաջողությունների հասնելու համար, ահամբեր սպասում եմ մարզումներին»,-ասել է Նորբերտո Բալեկյանը։ Նա հուզված է օդանավակայանում երկրպագուների վերաբերմունքից, ասում է՝ ամեն բան անելու է, որպեսզի արդարացնի նրանց ջերմ վերաբերմունքն ու սպասումները: Հայաստանի մասին նրան պատմել է պապիկը, ով մի քանի տարի առաջ եղել է Հայաստանում: Նորբերտո Բալեկյանը ծանոթ է հավաքականի խաղին և դիտել է տեսանյութերը: Աղբյուրները՝ Tert.am, Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: