Նորություններ

«Գիտելիքից մինչև հաջողություն». Արամ Ազատյան

Ուշագրավ 2018-03-20

Ամեն ինչ սկսվում է սեփական հաջողությանը հավատալով կատարած փոքրիկ քայլերից: «Գիտելիքից մինչև հաջողություն» նախագծի շրջանակում այս անգամ Թել-Սել ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը մեզ պատմում է հաջողության հասնելու ճանապարհին կատարած իր քայլերի մասին: Ի դեպ, այս նախագծի շրջանակում դուք կարող եք ծանոթանալ բազմաթիվ պատմությունների մեր կողքին ապրող իրական մարդկանց իրական հաջողության մասին: Չէ՞ որ «Գիտելիքից մինչև հաջողություն» գաղափարն ստեղծվել է բացառապես մեկ նպատակով՝ ցույց տալ Հայաստանի աշակերտներին, որ նրանք կարող են հասնել հաջողության, եթե ունեն կրթություն և գիտեն՝ ինչպես կիրառել իրենց գիտելիքները: Պետք չէ գնալ Հայաստանից հաջողության հասնելու համար. դա հնարավոր է նաև Հայաստանում՝ անկախ բնակավայրից և սոցիալական կարգավիճակից:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: