Նորություններ

Ովքեր են կարատեի Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները

Սպորտ 2018-03-20

Մարտի 19-ին «Դինամո» մարզադահլիճում կայացել է Հայաստանի կարատեի մեծահասակների 30-րդ առաջնությունը, որին մասնակցել են Հայաստանի բոլոր մարզային ֆեդերացիաների, ինչպես նաև Արցախի կարատեի ֆեդերացիայի մարզիկներն ու մարզուհիները: Տղաներից կումիտե ձևում 60 կգ քաշային կարգում առաջնության չեմպիոններ են դարձել Գևորգ Ղամբարյանը (Երևան), 67 կգ քաշային կարգում՝ Սերգեյ Դալլաքյանը (Երևան), 75 կգ քաշային կարգում՝ Դավիթ Թարոյանը (Երևան), 84 կգ քաշային կարգում՝ Մկրտիչ Ղազարյանը (Երևան) և +84 կգ քաշային կարգում՝ Սերյոժա Մակարյանը (Երևան): Տղաներից կատա ձևում հաղթող է դարձել Միխայիլ Մխիթարյանը (Արցախ), իսկ աղջիկներից՝ Եվա Մուրադյանը (Երևան): Նշենք, որ առաջնության արդյունքներով կկազմվի ՀՀ ազգային հավաքականը, որը կմասնակցի մայիսի 10-13-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվելիք Եվրոպայի, իսկ նոյեմբերի 6-11-ը՝ Իսպանիայի Մադրիդ քաղաքում անցկացվելիք աշխարհի առաջնություններին: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: