Նորություններ

ԿԳՆ. «Չումբո» նախաձեռնող խումբը խախտել է էթիկայի նորմերը

Ուշագրավ 2018-03-19

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հերքում է նախարար Լևոն Մկրտչյանի և նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի մասնակցությամբ «Չումբո» նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման վերաբերյալ տարածված հաղորդագրությունը:
 
ՀՀ ԿԳ նախարարությունը տեղեկացնում է, որ «Չումբո» նախաձեռնող խմբի ներկայացուցիչների հետ հանդիպումը տեղի է ունեցել տվյալ նախաձեռնության խնդրանքով, որի ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանի կողմից հստակ պահանջ է դրվել՝ նախարարություն ներկայացնել գրավոր ծրագիր:
 
Նշենք, որ մինչ օրս ԿԳՆ-ն որևէ ծրագիր չի ստացել, ուստի պայմանավորվածություն լինել նույնպես չի կարող: 
Ուսումնական հաստատություններին չի խրախուսվում համագործակցել մի կազմակերպության հետ, որը չունի ԿԳ նախարարության կողմից համաձայնեցված և հաստատված ծրագիր:
 
Հիշեցնենք, որ խախտելով էթիկայի նորմերը՝ «Չումբո» նախաձեռնող խումբը հրապարակել է իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն և մոնտաժված տեսագրություն աշխատանքային հանդիպման մասին, որը չի ներկայացնում հանդիպման ընդհանուր տրամաբանությունը և հանրային շրջանակներում թյուրընկալումների տեղիք է տվել:
 
ԿԳՆ-ն պահանջում է «Չումբո» նախաձեռնող խմբից համացանցից հեռացնել իրականությունն աղավաղող տեսանյութը և հաղորդագրությունը՝ հանրության շրջանում ապատեղեկատվության տարածումից խուսափելու նպատակով:
 
Աղբյուրը՝ Edu.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: