Նորություններ

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը՝ արծաթե մեդալակիր

Սպորտ 2018-03-19

Ռուսաստանում ընթացող «Մեծ Սաղավարտ» վարկանիշային մրցաշարում 73 կգ քաշային կարգում հանդես եկող ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը արծաթե մեդալ է նվաճել:

Շատ մոտ լինելով հաղթանակին՝ հայազգի մարզիկը եզրափակիչ գոտեմարտում զիջել է միայն Մոնղոլիայի ներկայացուցչին:

Նշենք, որ բացի Ֆերդինանդ Կարապետյանից, Հայաստանը ներկայացնում են նաև 73 կգ քաշային Արսեն Ղազարյանը և 81 կգ քաշային Վարդան Խաչատրյանը:

Ըստ որում, «Մեծ Սաղավարտի» մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 4 մայրցամաքի 34 երկրի 251 մարզիկ՝ 152 ձյուդոիստ և 99 ձյուդոիստուհի:

Աղբյուրը՝ Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: