Նորություններ

Մայրենիի միջազգային օրվան նվիրված ‹‹Հայագիտական շաբաթ››

Կրթական 2018-03-17

Ստեփանավանի Գ. Լուսավորչի անվան N2 հիմնական դպրոցի հայագիտական մասնախումբը փետրվարի 19-23-ը դպրոցում կազմակերպեց և անցկացրեց շաբաթ՝ նվիրված Մայրենիի միջազգային օրվան: Շաբաթն սկսվեց փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Մեծ Լոռեցուն նվիրված միջոցառումով: Միջոցառումը կազմակերպել էր ուսուցչուհի Ս. Մելիքսեթյանը 8-րդ դասարանում: Նույն օրը 2-րդ դասարանցիների համար դպրոցի գրադարանավար Գ. Ջիլավյանը անցկացրեց միջոցառում՝ նվիրված Գիրք նվիրելու միջազգային օրվան՝ <<Սիրի՛ր և պահպանի՛ր գիրքը>> խորագրով: Փետրվարի 20-ին 5-րդ <<բ>> դասարանը 9-րդ դասարանցիների աջակցությամբ և ուսուցչուհի Հ. Մովսիսյանի գլխավորությամբ անցկացրեց <<Անաղարտ պահենք մայրենին>> համադպրոցական միջոցառում: Նույն օրը 6-րդ դասարանում անցկացվեց դաս-մրցույթ՝ <<Ժողովրդական բանահյուսություն>> խորագրով: Փետրվարի 21-ը՝ Մայրենիի միջազգային օրը, դպրոցում նշանավորվեց ասմունքի մրցույթով՝ կազմակերված 7-րդ <<ա>> և 7-րդ<<բ>> դասարանների հավաքական 5 թիմերի մասնակցությամբ: Ասմունքի մրցույթ անցկացվեց նաև 3-րդ և 4-րդ դասարաններում: Փետրվարի 22-ին 5-րդ դասարաններում անցկացվեց <<Ուրախ մայրենի>> դաս-մրցույթը, իսկ 8-րդ դասարանում՝ վիկտորինա՝ 3 փուլերով: Փետրվարի 23-ին <<Ուրախ մայրենի>> դաս-մրցույթն անցկացվեց 4-րդ դասարանների համար: Մայրենաշունչ շաբաթը եզրափակվեց 9-րդ դասարանների համար կազմակերպված <<Հայագետ>> մրցույթով: Բոլոր դաս-մրցույթներն անցկացվեցին փոխտնօրեն Գ. Ամիրխանյանի կազմած շնորհանդեսներով: Շաբաթվա վերջում բոլոր մասնակից դասարանների միջև մրցույթն ամփոփվեց՝ ըստ հավաքված նռիկների քանակի. 1-ին տեղ՝ 8-րդ դասարան /46 նռիկ/ 2-րդ տեղ՝ 6-րդ <<բ>> դասարան /35 նռիկ/ 3-րդ տեղ՝ 5-րդ <<բ>> դասարան /27 նռիկ/:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: