Նորություններ

Պոեզիայի ժամ

Կրթական 2018-03-17

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կ. Շատոյանը Եղ. Չարենցին նվիրված պոեզիայի ժամ էր կազմակերպել 11-րդ դասարանում : Նարեկացու, Սայաթ-Նովայի , Թումանյանի անունների կողքին հավասարի իրավունքով կանգնած Չարենցի բացառիկ ստեղծագործական առնչությունների ժամանակային և տարածական շավիղներում << Հնչյուններ էին ցանում աշակերտները ` հերկելով հերկերն անցյալի հանուն գալիք օրվա >>: Հնչում էին Չարենցի խոր ու բորբ խոհերը` համակված կյանքը փոխելու տոկուն ձգտումներով : Աշակերտների խոսքը արտահայտիչ էր ու պատկերավոր : Ուշագրավ ու տպավորիչ միջոցառում էր :

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: