Նորություններ

Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը

Սպորտ 2018-03-17

Մարտի 24-ին՝ ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը, իսկ մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին` Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր: Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից հրավիրվել է նաև Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը՝ կոլումբական «Բրիակա Չիկո» ակումբից: Մարկոս Պիզելին չի միանա հավաքականին ծնկահոդի վնասվածքի պատճառով: Հայաստանի հավաքականի կազմում՝ Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա) Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (Մակեդոնիա) Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա) Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան) Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան) Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա) Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան) Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա) Գեղամ Կադիմյան, «Որսկլա» (Ուկրաինա) Արաս Օզբիլիս, «Շերիֆ» (Մոլդովա) Գևորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա) Նորբերտո Բրիասկո Բալեկյան, «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա) Ժոաո Ժորդի Մոնրո Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա) Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» Արտյոմ Սիմոնյան, «Ալաշկերտ» Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ» Արամ Հայրապետյան, «Բանանց» Ռումյան Հովսեփյան, «Բանանց» Ռոբերտ Դարբինյան, «Շիրակ» Հայկ Իշխանյան, «Գանձասար-Կապան» Էրիկ Վարդանյան, «Փյունիկ» Արթուր Քարտաշյան, «Փյունիկ» Գոռ Մանուկյան, «Փյունիկ» Սևակ Ասլանյան, «Փյունիկ»։ Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: