Նորություններ

Ընթերցանության օլիմպիադա

Կրթական 2018-03-17

Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում անցկացվեց Ընթերցանության օլիմպիադայի դպրոցական փուլը: Ընթերցանության օլիմպիադայի մասնակիցները վեցերորդ դասարանի աշակերտներն էին: Առաջին փուլում ընթերցեցին իրենց ընտրած գրքերից, բոլորը կարդում էին շատ սահուն, առոգանությամբ, նյութը ընկալելով: Երկրորդ փուլում ժյուրին առաջարկեց ընթերցել անծանոթ տեքստ: Մրցույթի արդյունքում առաջին տեղ զբաղեցրեց Նառա Մնացականյանը, երկրորդ տեղ` Լյովա Մակարյանը: Նրանք նյութը ոչ միայն ընթերցում էին սահուն և առոգանությամբ, այլև հասկանում էին այն:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: