Նորություններ

«Մաթեմատիկան մեր առօրյայում» և « π թվի միջազգային օրը»

Կրթական 2018-03-16

Մարտի 14-ին Վարսերի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում մաթեմատիկա առարկայից, որը կազմակերպել էր մաթեմատիկայի ուսուցչուհի և 6-րդ դասարանի դասղեկ Հ. Զաքարյանը իր դասարանի հետ: Միջոցառումը կազմված էր 3 փուլից` «Հետաքրքիր տեղեկություններ մաթեմատի-կայի և մաթեմատիկոսների մասին», «Մաթեմատիկան մեր առօրյայում» և «π թվի միջազգային օրը»: Սկզբում աշակերտները տեղեկություններ հայտնեցին մաթեմատիկայի զարգաց-ման պատմության մասին, հետաքրքիր պատմություններ մաթեմատիկոսների և մաթեմատիկայի մասին: Աշակերտները ներկայացրին առօրյայում հանդիպող խնդիրներ` մասեր, տոկոսներ և հարաբերություններ թեմաներից` բեմականացման տեսքով: Քանի որ մարտի 14-ին նշվում է π թվի միջազգային օրը, անդրադարձ կատարվեց նաև այդ թեմային, աշակերտները հետաքրքիր տեղեկություններ հայտնեցին π թվի մասին

Գեղարքունիք, գ. Վարսերի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: