Նորություններ

Ընտրվել է «Ֆուտբոլը բարեկամության համար 2018» ծրագրի Հայաստանի ներկայացուցիչը

Սպորտ 2018-03-16

Մարտի 15-ին կայացել է «Ֆուտբոլը բարեկամության համար 2018» ծրագրի Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը։ Հայաստանն այս տարի ևս կմասնակցի «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրին, որը ստեղծվել է «Գազպրոմ» ընկերության կողմից 2013 թվականին: Ծրագրին մասնակցում են պատանի ֆուտբոլիստները, ինչպես նաև պատանի լրագրողները: Հինգ տարվա ընթացքում ծրագրին մասնակցել է 3,7 հազար պատանի: Այս տարի ծրագրին մասնակցելու են 211 երկրի և տարածաշրջանի ներկայացուցիչներ: Վիճակահանության արդյունքում կազմավորվել է 32 թիմ: Յուրաքանչյուր թիմում լինելու է մեկական երկրի ներկայացուցիչ մեկ դիրքի համար (դարպասապահ, պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող): Հայաստանը ներկայացնելու է մինչև 12 տարեկան մեկ ֆուտբոլիստ, որն ընգրկվել է Lion թիմում և կատարելու է հարձակվողի պարտականություններ: Ներկայացուցչի ընտրության հարցում կարևորվել է նաև անգլերենի իմացությունը և սոցիալապես ակտիվ լինելը: Հաշվի առնելով վերոնշյալ հատկանիշները՝ Հայաստանի ներկայացուցիչ է ընտրվել «Ակադեմիա 1-06» թիմի հարձակվող Էրիկ Հարությունյանը, ով հունիսի 8-ից 15-ը Մոսկվայում կայանալիք մրցաշարում կներկայացնի Հայաստանը: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: